Տեղի է ունեցել «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը․ այն այս տարի կազմակերպվել էր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ. Իվետա Տոնոյան
ОбществоԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքը, որն այս տարի կազմակերպվել էր հիմադրամի երկար տարիների բարեկամ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի հետ համատեղ:
Միջոցառման շրջանակներում մեկ հարկի տակ էին հավաքվել մարդիկ, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեն քաղցկեղի դեմ պայքարող փոքրիկների բուժման ապահովման գործընթացում: Երեկոյի գլխավոր հյուրերն էին՝ Սիթի օֆ Սմայլ հիմնադրամի աջակցությամբ հիմնական բուժումն ավարտած հարյուրավոր երեխաներից 4-ը՝ Անին (Երևան), Գոռը (Վանաձոր), Էլենը (Արցախ) և Ալեքսը (Երևան), ովքեր իրենց ներկայությամբ հիացրին, հուզեցին և ոգևորեցին հյուրերին՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ և ևս մեկ անգամ բոլորին հիշեցրեցին, որ միասին մենք կարող ենք կյանքեր փրկել։