ԶՊՄԿ-ում կայացավ արյունատվության հերթական ակցիան
ОбществоԱրյունատվության հերթական, երրորդ ակցիան կայացավ ԶՊՄԿ-ում: Հիշեցնենք, ծրագիրը մեկնարկել է այս տարի` ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ:
Արդեն իսկ իրականացված արյունատվական ակցիաներին մասնակցել է ավելի քան 70 աշխատակից, որը, պլանավորվածին համապատասխան ցուցանիշ է:
Ընկերության բժշկական ծրագրերի համակարգող Տրդատ Գրիգորյանի խոսքով նման քայլերը տանում են դեպի ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ մշակույթի ձևավորում:
Նկատելի էր մասնակիցների տրամադրվածությունն ու ակտիվությունը, այս անգամ ակցիային մասնակցում էին կապիտալ շինարարության դեպարտամենտի և հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցներ: