Արտահերթ ընտրություններ՝ Ադրբեջանում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի փետրվարի 7-ին։
Այդ մասին այսօր համապատասխան հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում են տեղի լրատվամիջոցները։
Թե որն է ընտրությունների վաղաժամ անցկացման պատճառը, առայժմ հայտնի չէ, բայց որ Բաքվի երկարամյա բռնապետը մտադիր է երկարացնել իր իշխանությունը՝ կասկածից վեր է։
Տարակուսելի է միայն, թե ինչով է պայմանավորված Ալիևի հապճեպ որոշումը, եթե նա իրեն «հաղթող բանակի գերագույն գլխավոր հրամանատար և միջազգային բարձր հեղինակություն ունեցող նախագահ է համարում»։