Համաժողով՝ Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել
ОбществоՀարգելի' գործընկեր,
Դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 14։00-ին, Էլիտ Պլազայում (հասցեն` Մովսես Խորենացի 15) տեղի կունենա ՀԱՄԱԺՈՂՈՎ՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության, Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվան, ինչպես նաև Արցախի Սահմանադրության և Անկախության Հանրաքվեի կապակցությամբ։
«Մարդու իրավունքների ոտնահարումը՝ Բաքվից Երևան. ազդարարել, կանխարգելել, վերականգնել» թեմայով համաժողովին Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների իրավիճակը ներկայացնելու են Հայաստանի առաջին օբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի նախկին պետական նախարար և նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և մի շարք իրավաբաններ, լրագրողներ հասարակական ու քաղաքական գործիչներ։
Ցեղասպանությունների կանխարգելման` Լեմկինի ինստիտուտի տնօրեն Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյը հանդես կգա նախապես ձայնագրված ելույթով։
Համաժողովին մեկնարկ է տրվելու իրավապաշտպան նոր նախաձեռնության։
Դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության կանխարգելման միջազգային օրն է։
Դեկտեմբերի 10-ը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ինչպես նաև Արցախի Անկախության Հանրաքվեի և Արցախի Սահմանադրության ընդունման օրը։
Կից կարող եք գտնել համաժողովի օրակարգը։
Հարգանքով,
ՀՀ 7-րդ գոմարման ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյան