Վիտամին B12-ն օդի պես անհրաժեշտ է 40-ն անց կանանց. ահա վիտամինի պակասի 14 նախանշանները
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փաստ է, որ 40-60 տարեկան կանանց 4%-ը ունի վիտամին B12-ի պակաս ու ամեն կերպ նշանակություն չեն տալիս դրա նախանշաններին: Եթե ցանկություն ունեք ունենալու գեղեցիկ մազեր, ամուր նյարդային համակարգ և առողջ մաշկ,ապա մեր այս հոդվածն օգտակար կլինի Ձեզ համար:
Շատ հաճախ կյանքի զբաղվածության թոհուբոհում մենք չենք տեսնում մեր օրգանիզմի տագնապային ազդակները՝ վերագրելով դրանք հոգնածությանն ու սթրեսին, բայց պարզվում է, որ 40-ն անց կանանց մոտ դրա պատճառը հենց վիտամին B-ի պակասն է: Ուզում ենք ներկայացնել այն 14 ահազանգերը, որոնք այդ դեպքում օրգանիզմը ուղարկում է մեզ:
Գլխապտույտ ու կոորդինացիայի խախտում
Որպես կանոն, բոլոր այն կանայք, ովքեր բողոքում են գլխապտույտից, ունեն վիտամին B12-ի պակաս, իսկ արդյունքում առաջ է գալիս նաև կոորդինացիայի խախտում:
Վատառողջ մազեր և եղունգներ
Եթե մազերը դարձել են անփայլ, կոտրատվում են և թափվում, իսկ եղունգները բարակում ու կոտրվում են, ապա դա վիտամին B12-ի պակասի ևս մի ահազանգ է:
Մկանային թուլություն
Վիտամինի պակասը բերում է ոչ միայն հոգնածության, այլ ընդհանուր մկանային թուլության, քանի որ ցիանոկոբալամինն ազդում է նյարդային համակարգի վրա:
Շնչարգելություն
Այս վիտամինի պակասի հետևանքով արյան մեջ պակասում է հեմոգլոբինի քանակությունը, հետևաբար՝ նաև թթվածնի քանակությունը, որը ստիպում է թոքերին ծանրաբեռնված աշխատել: Դա էլ բերում է շնչարգելության:
Վիտամին B12-ի խիստ պակասը բերում է նաև տեսողության վատացման: Վնասվում են տեսողական նյարդը և ցանցաթաղանթի անոթները, որի հետևանքով պատկերը դառնում է երկակի, ոչ պարզ, աչքերի առաջ մանր կետեր են առաջանում: Կարող է նույնիսկ ժամանակավոր կուրություն ի հայտ գալ:
Անընդհատ հոգնածություն
Հեմոգլոբինի պակասի հետևանքով նաև առաջանում է թթվածնի պակաս: Մարդն անընդհատ քնել է ուզում:
Գունատություն
Վիտամին B12-ի պակասի դեպքում մաշկը դառնում է գունատ, աչքերի տակի մաշկը մգանում է: Բիլիռուբինի ազատ արձակվելու հետևանքով մաշկը ստանում է տհաճ գույն:
Հնարավոր է նաև վերջույթներում թմրածության զգացողություն, ինչպես նաև ցնցումեր:
Այս վիտամինի պակասի հետևանք կարող է լինել հիշողության վատացումը, մոռացկոտությունը:
Լեզուն դառնում է արտահայտիչ վառ կարմիր և կարծես լաքապատ ու փայլփլուն լինի:
Ավելին՝ այստեղ