14-ամյա աղջիկը փախել է տնից ՝ ամուսնանալու նպատակով
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստավրոպոլի երկրամասից հայտնաբերվել է 14-ամյա մի աղջիկ, ով փախել է Կալմիկիա՝ ամուսնանալու նպատակով։ Այս մասին հայտնել են ՆԳՆ շրջանի գլխավոր վարչությունից։
«Ներկայումս աղջիկը հայտնաբերվել է, և նա հանձնվել է իր օրինական ներկայացուցիչներին»,- հայտնել են վարչությունից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղջիկը համացանցով ծանոթացել է Կալմիկիայից մի տղայի հետ։ ։ Նրանք որոշ ժամանակ շփվել են, իսկ հետո աղջիկը որոշել է գնալ նրա մոտ և ամուսնանալ։ Փախուստից հետո մորը հեռախոսով պատմել է իր ծրագրերի մասին և խնդրել է իրեն չփնտրել։ Սակայն մայրը դիմել է ոստիկանություն: