12-ամյա աշակերտուհիները հիվանդանոց են տեղափոխվել ծանր ալկոհոլային թունավորմամաբ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պրիմորսկի երկրամասում 12-ամյա երկու աշակերտուհիներ հոսպիտալացվել են առևտրի կենտրոնից՝ ալկոհոլային ծանր թունավորումով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով շրջանային ոստիկանության և առողջապահության նախարարության մամուլի ծառայություններին։
Ավելի վաղ Նախոդկայի Telegram-ի ալիքներում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է դեռահաս աղջիկը պառկած հատակին զուգարանի մոտ, նրան բարձրացնում և նստեցնում է մոտակայքում գտնվող կինը:
Առողջապահության նախարարությունում գործակալության զրուցակիցը հաստատել է, որ երկու աղջիկ հոսպիտալացվել են թունավորման նախնական ախտորոշմամբ։ Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար։ Նրանք բժիշկների հսկողության տակ կմնան առնվազն մինչև շաբաթվա վերջ։
Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրը հերքել է աղջիկներից մեկի ենթադրյալ մահվան մասին տեղեկությունը։