Կիմ Չեն Ընը կանանց կոչ է արել հնարավորինս շատ երեխաներ ունենալ «հանուն կուսակցության, հեղափոխության և երկրի»
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Մայրերի հինգերորդ ազգային հավաքի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել երկրում ծնելիության անկման կապակցությամբ, գրում է kommersant.ru-ն՝ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը հղումով:
ԿԺԴՀ ղեկավարը դա կապել է երիտասարդների շրջանում «հակասոցիալիստական վարքագծի աճող խնդրի» հետ և կոչ արել կանանց հնարավորինս շատ երեխաներ ծնել «հանուն կուսակցության, հեղափոխության և երկրի»։
Իր ելույթում Կիմ Չեն Ընը ոչ միայն շնորհակալություն է հայտնել «շատ երեխաներ լույս աշխարհ բերած հերոս մայրերին, որբերին խնամող մայրերին, Փհենյանի և շրջանների կանանց միության ներկայացուցիչներին», այլև հայտարարել է, որ այդ հանդիպումը անհրաժեշտ էր «քննարկելու մարտահրավերներն ու ուղիները, որպեսզի հյուսիսկորեացի մայրերը կրեն պատասխանատվությունը և կատարեն իրենց ստանձնած դերը հասարակության և ընտանիքի առջև»:
Ինչպես նշում է գործակալությունը, ներկաները «արցունքներով են լսել Կիմ Չեն Ընի խոսքը»։