Քանի հոգի է ստացել 100 հազար դրամը․ ինչ անել, եթե դեռ չեք ստացել
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մենք հետաքրքրվեցինք, թե Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից քանի՞ հոգի է ստացել իր միանվագ 100 հազարական դրամը, այսինքն` հիմա Հայաստանում ինչքան են կազմում Արցախից բռնի տեղահանվածները, որոնք նաեւ հաշվառվել են ու մնացել են Հայաստանում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ մինչ այս պահը 100 հազար դրամ միանվագ աջակիցությունը վճարվել է 109 հազար 395 անձի․ որոնցից չափահաս՝ 78 հազար 721 անձ, անչափահաս՝ 30 հազար 675 անձ։
Մեզ ասացին նաեւ, որ այս պահին համադրվում են բազաներում առկա տվյալները, իրականացվում է դեպքերի անհատական ուսումնասիրություն։ Միևնույն ժամանակ Միասնական սոցիալական ծառայությունից վստահեցնում են, որ եթե Արցախից ժամանած անձը մինչ այս պահը չի հասցրել հաշվառվել, այսինքն` նույնականացվել եւ չի ստացել իր 100 հազար միանվագ օգնությունը, ապա այն կստանա նույնականացումից` հաշվառումի հետո:
Ավելին՝ այստեղ