Ծիծեռնակաբերդ տանող ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլ է մտել
ЭкономикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղու բարեկարգման աշխատանքները կատարվել են 65 տոկոսով։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը՝ հավելելով, որ ճեմուղու բարեկարգումն արդեն ասֆալտապատման փուլում է։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարցին, թե ինչո՞ւ են ձգձգվել ճեմուղու բարեկարգման աշխատանքները, Գրիգորյանը պատասխանեց, որ ճանապարհի երկայնքով ջրահեռացման համակարգ է տեղադրվել։