Ուոթքինսը Հոլանդից եւ Սալահից հետո երրորդ ֆուտբոլիստն է, որն այս տարի Պրեմիեր լիգայում 20 գոլ է խփել
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Աստոն Վիլայի» 27-ամյա անգլիացի հարձակվող Օլի Ուոթքինսը Անգլիայի Պրեմիեր լիգայում 2023-ի օրացուցային տարում խփել է 20 գոլ։ Նրանից բացի այդ ցուցանիշին այս տարի հասել են նաեւ «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը եւ «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, հաղորդում է Opta-ն։
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Աստոն Վիլան» 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել «Բորնմուտի» հետ։ 90-րդ րոպեին Օլի Ուոթքինսի խփած գոլը «Աստոն Վիլային» փրկել էր պարտությունից։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուոթքինսը մասնակցել է 14 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
«Աստոն Վիլան» 29 միավորով չորրորդ տեղում է։
Transfermarkt-ը Ուոթքինսի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։