Հարբած ռուս կինը ծեծելով սպանել է որդուն
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խանտի Մանսիյսկի ինքնավար շրջանի Լանգեպասում հարբած կինը ծեծելով սպանել է որդուն։ Այս մասին հայտնում է URA.RU գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ հանցագործությունը տեղի է ունեցել Լենինի փողոցի բնակելի շենքի բնակարաններից մեկում։ Հարբած 39-ամյա կինն իր մանկահասակ երեխային բազմաթիվ անգամ ոտքերով և բռունցքներով հարվածներ է հասցրել: Տղան ստացած վնասվածքներից մահացել է։
Իրավապահները կնոջ նկատմամբ քրեական գործ են հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով՝ «Անչափահասի սպանություն»։ Այժմ որոշվում է խափանման միջոց ընտրելու եւ մեղադրյալին կալանքի տակ վերցնելու հարցը։