Չափներդ ճանաչեք. Ինչ «տղայական» զրույց է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի ու Տիգրան Ավինյանի միջև. նույնիսկ «քֆուր» են կերել. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը «պրոֆիլակտիկ» միջոցառումներով իր թիմակիցներին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին «չորով», ընդհուպ «Նիկոլական բառամթերքով» հասկացրել էր, որ ալամ աշխարհում ինքը միակ և «անգութ» ասողն է։
Հոխորտացել էր՝ ոչ մեկին չի խնայի, էլ առավել թիմում խաղեր տվողներին, տողատակերում հասկացնելով Ծառուկյանի հետ «պարտիա» սկսած Արարատ Միրզոյանին ու Տիգրան Ավինյանին։ Ասել է՝ չափները պետք է ճանաչեն։
Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ, թե չկա նման բան։ Հիմա նույն Միրզոյանը հասկանում է, որ Նիկոլն իրեն կառափնարան է բարձրացրել` ստիպելով սահմանադրական կարգը երիցս տապալելու օրինագծերի տակ դնել իր ստորագրությունը:
Արմեն Սարգսյանի վերջին հրաժարումը` ստորագրել հերթական հակասահմանադրական օրենքը, լուրջ մտորումների ու եզրահանգումների առջև է կանգնեցրել ԱԺ նախագահին։ Ասում են, թե վերջինս չի ցանկանում կամիկաձե դառնալ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում