Էրդողանի կնոջ գրառումը լայն տարածում է գտել չինական լրատվականներում
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ սոցցանցում կատարած թուրքերեն և անգլերեն գրառումը մեծ տարածում է գտել համացանցում, այդ թվում՝ չինական «Sina», «Sohu»և «NetEase» լրատվական պորտալներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի առաջին տիկնոջ «#FreePalestine» հեշթեգով գրառման մեջ մասնավորապես նշել է․ «Այսօր մենք կանգնած ենք Գազայի անմեղ մարդկանց կողքին, ովքեր օգտագործում են հողը որպես իրենց բարձ, իսկ երկինքը՝ որպես ծածկոց: Մենք կանգնած ենք Պաղեստինի ազատության համար պայքարի կողքին»:
Առաջին տիկին Էրդողանը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ նաև կոչով է հանդես եկել․
«Մենք անհապաղ պահանջում ենք մշտական և կայուն խաղաղություն, այլ ոչ թե զուտ ժամանակավոր զինադադար հղիների, նորածինների և բոլոր քաղաքացիական անձանց համար, ովքեր ենթարկվում են կոտորածի»: