Ադրբեջանը պատրաստ չէ ադրբեջանցի 2 զինծառայողներին փոխանակել հայ գերիների հետ. իրավապաշտպան
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը պատրաստ չէ ՀՀ-ում դատապարտված ադրբեջանցի երկու անձանց փոխանակել հայ գերիների հետ բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։
Այս մասին ասուլիսում հայտարարեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին` նշել էր, որ Երևանը պատրաստ է Հայաստանում դատապարտված ադրբեջանցիներին փոխանակել հայ գերիների հետ։
«Այս մոտեցումն ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Եթե Ադրբեջանը ցանկանար 2 ադրբեջանցի զինծառայողի փոխարինել 55 անձի կամ գոնե 10 ռազմագերու հետ, վստահեցնում եմ` գործարքը կատարված կլիներ»,–ասաց Սահակյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանը կհամաձայնի 2 զինծառայողներին փոխանակել 2 ռազմագերու դիմաց։
Սահակյանը վստահ է, որ Ադրբեջանը մյուս հայ ռազմագերիներին կպահի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։
«Դա է պատճառը, որ այս մոտեցումն Ադրբեջանի համար անընդունելի է, քանի որ նրանք կկորցնեն մեկ քաղաքական լծակ Հայաստանի նկատմամբ»,– ասաց նա։