Նոյեմբերի 30-ին նշվում է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օրը
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
1988 թվականին ամերիկյան Համակարգչային սարքավորումների ասոցիացիան նոյեմբերի 30-ը հռչակել է Տեղեկատվության պաշտպանության միջազգային օր (Computer Security Day), փոխանցում է Calend.ru-ն:
Օրվա նպատակն է, որը հայտնի է նաեւ որպես Համակարգչային անվտանգության օր, օգտատերերին հիշեցնել իրենց համակարգիչների եւ դրանցում պահպանվող ամբողջ տեղեկությունների պաշտպանվածության անհրաժեշտության մասին: Օրը հռչակելով՝ Ասոցիացիան մտադիր էր բոլորին հիշեցնել համակարգչային տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին, ինչպես նաեւ սարքավորումների եւ ծրագրային միջոցների արտադրողների ու օգտատերերի ուշադրությունը հրավիրել անվտանգության խնդիրների վրա:
1988 թվականը պատահական չի ընտրվել. հենց այդ տարում է գրանցվել «որդի» առաջին զանգվածային համաճարակը, որն իր ստեղծողի՝ Մորիսի անունն է ստացել: Հենց այդ ժամանակ են մասնագետները սկսել մտածել տեղեկատվական անվտանգության ապահովման համալիր մոտեցման անհրաժեշտության մասին: Չնայած առաջին համակարգչային վիրուսի նախատիպը հայտնվել էր արդեն 1983 թվականին: Այդ ժամանակից ի վեր Համակարգչային սարքավորումների ասոցիացիայի նախաձեռնությամբ այս օրը անցկացվում են տեղեկատվության պաշտպանության միջազգային համաժողովներ, որոնք ուղեկցվում են մեծ թվով հետաքրքիր ու օգտակար միջոցառումներով: