Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել
КультураՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում վնասվել է Շուշիի հայկական գերեզմանոցը:
Կազմակերպությունը ենթադրում է, որ բուլդոզերներով աղբի կույտեր են լցվել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը Մայր տաճարից հարավ-արևելք է։ Այդպիսով վտանգվել է առանց այդ էլ արդեն մասնատված տապանաքարերի վիճակը:
«Գերեզմանատան գտնվելու վայրը հաստատվում է քարտեզներով, հրապարակումներով և վերջին լուսանկարներով: 18-19-րդ դարերի գերեզմանոցը լրջորեն վնասվել է խորհրդային տարիներին»,- նշել է Caucasus Heritage Watchն X-ի իր միկրոբլոգում:
Կազմակերպությունը հայտնել է նաև հայկական միջնադարյան վանքի ավերումը փաստագրելու մասին: