Երեխայի վրա լցրել է հալած մոմ. մորը ձերբակալել են երեխայի հետ «ծեսեր» անելու մեղադրանոքով
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի գլխավոր տնօրինությունն իր կայքում հայտնել է Սոչիի բնակչուհու ձերբակալության մասին, ով իր 2-ամյա երեխայի նկատմամբ ծեսեր էր անում։
Ավելի վաղ Մոսկվայի բնակիչներից մեկը դիմել էր իրավապահ մարմինների աշխատակիցներին և հայտնել, որ իր կինը Սոչիի հյուրանոցներից մեկում թաքնվում է իրենից երեխայի հետ։ Երբ ոստիկանները ժամանել են հյուրանոց, նրա սենյակներից մեկում հայտնաբերել են մի կնոջ և վախեցած երեխայի, որոնց մարմինը պատված է եղել մոմով։
Երեխան այժմ բուժհաստատություն է ընդունվել մրսածության ախտանիշներով, իսկ մորը բերման են ենթարկել։ Հետաքննությունը պարզել է, որ կինը կապել է երեխային և նրա վրա հալած մոմ լցրել՝ կատարելով որոշ ծիսական կարգեր։ Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի նկատմամբ խոշտանգում» հոդվածով։