Ազատ է արձակվել 90-ականների ամենահայտնի մարդասպաններից մեկը՝ Ալ Կապոնե մականվամբ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
24 տարի անց Օլեգ Պրոնինը, ով հայտնի է «Ալ Կապոնե» մականունով, ազատ է արձակվել բանտից։ Նա համարվում է Ռուսաստանում Օրեխովսկայա խմբավորման ամենահայտնի մարդասպաններից մեկը։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նա մարդասպանների վտանգավոր հանցախմբի անդամ է եղել։
Պրոնինը իր քրեական կարիերան սկսել է 1990-ականների սկզբին՝ Կեմերովոյից Մոսկվայի մարզ տեղափոխվելուց հետո։ Սկզբում նա զբաղվում էր շորթմամբ ու պաշտպանությամբ, բայց հետո անցավ ավելի ծանր հանցագործությունների։ Պրոնինը միացավ ավազակախմբին, որը հետագայում միավորվեց Օրեխովո-Մեդվեդկովսկի խմբի հետ։
Պրոնինը ցույց տվեց սպանության իր հմտությունները, երբ պաշտպանեց իր ընկեր Սերգեյ Ֆրոլովին, նա սպանեց թմրավաճառների առաջնորդ Միխայիլ Մինգազովին 1996 թվականի ամռանը: Պրոնինը մեղավոր է ճանաչվել 22 սպանության և 11 մահափորձի համար։