Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում 25-րդ տեղում է՝ 3,8 միլիոն եվրո աշխատավարձով
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռոմայի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն ու կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներն են, հաղորդում է Tuttomercatoweb-ը։ Նրանք ստանում են տարեկան 7-ական միլիոն եվրո։
Տասնյակում են նաեւ «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին (6,5 միլիոն եվրո), պաշտպան Ալեքս Սանդրոն, «Ինտերի» խաղացողներ Հական Չալհանօղլուն, Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Տյուրամը (6-ական միլիոն եվրո), Ալեսանդրո Բաստոնին (5,5 միլիոն եվրո), «Միլանի» խաղացող Ռաֆայել Լեաուն՝ 5 միլիոն եվրո։
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 25-րդ տեղում է տարեկան 3,8 միլիոն եվրո աշխատավարձով։
«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան ստանում է 1 միլիոն եվրո։