Անցած գիշեր Ղրիմի և Վոլգոգրադի մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 16 անօդաչու թռչող սարք
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անցած գիշեր Ղրիմի և Վոլգոգրադի մարզում խոցվել է ընդհանուր առմամբ 16 անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության Telegram-ալիքը:
«Այս գիշեր կանխվել է Կիեւի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը»,- ասված է հրապարակման մեջ:
Ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ հակաօդային պաշտպանության համակարգերը Ղրիմի երկնքում ոչնչացրել են 13 ԱԹՍ, երեքը՝ Վոլգոգրադի մարզի տարածքում։
Նշվում է, որ ՌԴ սահմանամերձ շրջաններում գործում է ահաբեկչական վտանգի դեղին, բարձր մակարդակ։