Ֆրանսիան հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար. Ալիև
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան «խախտում է կայունությունը» (չակերտները՝ Tert.am) ոչ միայն իր նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում, որտեղ աջակցում է «անջատողական միտումներին և անջատողականներին» (չակերտները՝ Tert.am)։ Այս մասին, ԱՊԱ-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Ֆրանսիան վարում է ռազմատենչ քաղաքականություն, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար։ Միևնույն ժամանակ, Ֆրանսիան չարաշահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակը՝ իր կողմնակալ քաղաքականությունը վարելու համար, աշխարհաքաղաքական ինտրիգներով է զբաղվում տարբեր տարածաշրջաններում և փորձում է օգտագործել արևմտյան կազմակերպությունները՝ որպես պետությունների դեմ ճնշում գործադրելու միջոց»,- ասել է Ալիևը: