Թուրքիան Գազայի հատվածում ցեղասպանության հարցով կդիմի անհրաժեշտ ատյաններին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ Գազայի հատվածի հետ կապված արտաբերել է «ցեղասպանություն» եզրույթը։
Ըստ նրա, Թուրքիան դիմելու է անհրաժեշտ ատյաններ «Գազայի հատվածում ցեղասպանության հարցով և այդ գործը կես ճանապարհին չի թողնի»։
«Ավելի քան 2 հազար փաստաբանների հետ մենք կդիմենք պատկան մարմիններին՝ ցեղասպանության վերաբերյալ բողոքով։ Մենք հետևելու ենք գործընթացին և այն կիսատ չենք թողնի։ Գինը կվճարվի»,- ասել է Էրդողանը։