Քիմիայի ֆակուլտետի դեկանը անեկդոտ պատմեց՝ միջադեպի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ներսում եղել են բժիշկները և հրշեջները, ես չգիտեմ՝ ինչ է եղել, ես ֆակուլտետի պահակը չեմ, ես ֆակուլտետի դեկանն եմ։
Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում տեղի ունեցած պայթյունին՝ ասաց ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը։
«Ես տեղյակ չեմ ինչ է կատարվել նկուղում։ Դուք մի քիչ առաջ այստեղ սխալ ինֆորմացիա էիք փոխանցում, թե նկուղում լաբորատորիա կա, նկուղում լաբորատորիա չկա, նկուղը մնում է նկուղ, այնտեղ լաբորատոր որևէ սարքավորում դրված չէ։ Ես նկուղի հետ գործ չունեմ, ես գործ ունեմ երկրորդ, երրորդ, չորրորդ հարկերի հետ»,- ասաց դեկանը։
Լրագրողի հարցին՝ ֆակուլտետում հոսանքի տատանումներ հաճա՞խ են եղել, դեկանն ասաց․
«Կարող է ռեոստատը ձեռքիս ման եմ գալիս, հաշվում եմ, թե տատանում եղավ, թե ոչ, որտեղի՞ց իմանամ։ Եթե սարքավորումներն անջատում են, տատանումներ լինում են, չի անջատվում՝ չի լինում։ Հրշեջների, էլեկտրիկների մի ամբողջ խումբ կա, գնացեք նրանց հարցրեք»։
Դիտարկմանը՝ ճի՞շտ է, որ նկուղը որպես հանդերձարան է ծառայել, Ղոչիկյանն ասաց․
«Ես ի՞նչ գործ ունեմ ամեն մեկի շոր հանելու տեղն իմանամ, ամեն մեկն իր պարտականություններն ունի։ Ես աշխատանքային գործընթացն եմ ղեկավարում»։
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ որևէ փորձարկումից հետո նման իրավիճակ կարող էր առաջացած լինել՝ արձագանքեց.
«Մի հատ անեկդոտ կա, որ բիձեն բերդում նստած ասում ա՝ ես մուտիլովշիկ եմ։ Գիտե՞ք էդ անեկդոտը»։
Հիշեցմանը, թե 1 զոհ և 3 վիրավոր կա՝ Տարիել Ղոչիկյանը պատասխանեց.
«Ես, օրինակ, վերջնականապես չեմ կարող ասել՝ զոհ և վիրավոր, մինչև բժիշկը չասի»։