Ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են սեպ խրել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև. Լավրով
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են սեպ խրել Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Russia Today-ին տված հարցազրույցում:
«Վստա՞հ եք, որ մենք ապրում ենք կամ ապագայում ապրելու ենք ապահով մոլորակում: Շատ հակամարտություններ են առաջանում։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը կարծես թե լուծված է։ Բայց շատ այլ ճակատներում դա այդպես չէ: Ապագայում այդ խնդիրները լուծելի՞ են: Արդյո՞ք չենք չափազանցնում վտանգը»,- հետաքրքրվել է լրագրողը։
Լավրովը նշել է, որ վտանգը չափազանցված չէ:
«Մենք լիարժեք չենք գիտակցում իրադարձությունների հետագա զարգացման ռիսկերը դեպի ավելի ու ավելի շատ հակամարտություններ: Դուք նշեցիք Կովկասը։ Ամերիկացիներն ու եվրոպացիները փորձում են սեպ խրել նաև Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի միջև։ Նրանք ցանկանում են պահպանել այդ քաոսը և հուսալ, որ Մերձավոր Արևելքում այն հնարավոր կլինի կառավարել»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։