Ամանորին հրապարակը զարդարելիս շենքերի վրա էլի անցքեր արվելու են. փոխքաղաքապետ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այս տարի Ամանորի լուսավորությունը իրականացնելիս հիմնականում օգտագործելու ենք նախորդ տարվա ձեռքբերված գույքը: Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Անդրադառնալով անցած տարի Հանրապետության հրապարակում և շենքերի վրա կատարված աշխատանքի շուրջ քննարկումներին՝ Գրիգորյանը արձանագրեց, որ, ինչպես խոստացել էին, շենքերի բոլոր անցքերը փակվել են․
«Հաշվի առնելով, որ այս տարի չունենք այն հրատապության հրամայականը, որն ունեցել ենք անցած տարի՝ կապված «Մանկական Եվրատեսիլի» բացման արարողության հետ, և ունենք ավելի շատ ժամանակ, այս տարի տոնածառի ամանորյա լույսերը ավելի ուշ են վառվելու։ Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականացվելու է մի փոքր այլ եղանակով։ Անցած տարվա պատկերն այս տարի էլ եք տեսնելու, բայց տեխնիկական առումով՝ պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։ Էլի անցքեր լինելու են, բայց անհամեմատ փոքր քանակի, և լինելու են հիմնականում այն անցքերը, որոնք անցած տարի բացվել, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- ասաց Գրիգորյանը։
Քրիստինա Մուշեղյան