Հրկիզել են Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենի ավտոմեքենան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում ավտոմեքենա են հրկիզել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության խումբը:
Տեղում 29-ամյա բնակիչը ասել է, որ ժամը 03:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում այրվել է Փարաքար գյուղի Հ. Աբրահամյան փողոցի 12 տան դիմաց կայանված Ա. Սուքիասյանին պատկանող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան: Կրակը մարվել է, սակայն Ա. Սուքիասյանին պատճառվել է նյութական վնաս:
Ահազանգողը հայտնել է, որ այն ոչ թե պատահմամբ է եղել, այլ հրկիզել են:
Դեպքի փաստով ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ տուժած Ա. Սուքիասյանը Փարաքար խոշորացված համայնքի կոմունալ բաժնի փոխտնօրենն է: