Իսրայելը Հայաստանի պես հիասթափություն կապրի․ ի՞նչ է ակնարկել Էրդողանը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելին հիասթափություն է սպասում Մերձավոր Արևելքի հակամարտությունում, ինչպես ավելի վաղ՝ ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանին։
«Տարիներ շարունակ մեր հողերին տիրելու երազանքներ ունենալուց հետո Հայաստանը դասեր քաղեց ղարաբաղյան պատերազմից և իր տեղն ընկավ։ Իսրայելը նույնպես հիասթափություն կապրի։ Քանի դեռ մենք՝ 85 միլիոն մարդ, միասնական ենք, մեզ ոչ ոք չի կարող կոտրել։
Հետևաբար, ուժեղ և ժամանակակից բանակը մեզ համար անհրաժեշտություն է»,- խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» խմբակցության անդամների առջև ունեցած ելույթի ժամանակ շեշտել է Էրդողանը, որի խոսքերը մեջբերում են թուրքական ԶԼՄ-ները։ Նա կրկին Իսրայելն անվանել է ահաբեկչական պետություն, իսկ ՀԱՄԱՍ-ին՝ օրինական քաղաքական ուժ։