ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կներկայացնի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՄԱԿ-ի Միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին կհրապարակի ժամանակավոր միջոցների վերաբերյալ միջնորդության մասին իր որոշումը Հայաստանի (սեպտեմբերի 28-ին) ներկայացրած հայցով։ Սա վերաբերում է ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) կիրառմանը։
Կառույցի մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ 2021թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանը հայց էր ներկայացրել՝ վարույթ հարուցելով Ադրբեջանի դեմ՝ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների առնչությամբ։