«Ինտերը» հաղթեց. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 12-րդ տուրում գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» տանը մրցեց «Ֆրոզինոնեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։
43-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գրեթե խաղադաշտի կենտրոնից, ձախ եզրային գծից մոտից կատարած հարվածով մրցակցի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն։
48-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուն։
Մխիթարյանը փոխարինվեց 69-րդ րոպեին։
«Ինտերը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Ֆրոզինոնեն» 12-րդն է՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր
«Ինտեր» - «Ֆրոզինոնե»՝ 2:0 (տեսանյութ)
Ֆեդերիկո Դիմարկո, 43, Հական Չալհանօղլու, 48, 11մ