Փաշինյանն այսօր չի գնացել եռաբլուր․ հոգեհանգստյան կարգ Եռաբլուրում
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցվեց։
Զոհվածների հարազատները Եռաբլուրում են և հարգանքի տուրք են մատուցում իրենց որդիների, ամուսինների, եղբայրների հիշատակին։
«Մենք աղոթում ենք մեր տղաների հոգու պայծառության համար։ Ճանաչելով ձեզանից մեծ մասին (խոսքը զոհված զինծառայողների հարազատների մասին է. խմբ.)` կարող եմ ասել, որ ոչ միայն լացում ու աղոթում ենք, այլև գործում ենք մեր տղաների հիշատակի համար»,– ասաց հոգևորականը։
Նրա ելույթից հետո տերունական աղոթք հնչեց։
Զինվորական պանթեոնում տեղի ունեցավ նաև մոմավառություն, ծաղիկներ խոնարհվեցին բոլորի շիրիմների առաջ։
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը` Աստղիկ Գալեյանը, շեշտեց` ինքը միայն ուրախ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի եկել Եռաբլուր։
«Ինչո՞ւ պետք է գա, նա չպետք է այստեղ այցելի։ Գա Եռաբլուր, որ ասի` ես եմ արել, ես հանձնեցի, ստորագրեցի։ Ամուսինս էլ չի եկել, որովհետև տնային կալանքի տակ է։ Հիմա այդպես է, իրենք են որոշում` ծնողն իր որդու շիրիմին գա, թե ոչ»,– ասաց նա Գալեյանը։