Հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած զինծառայողը դուրս է գրվել հոսպիտալից
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոթք հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից։
«Նարեկ Պողոսյանը դուրս է գրվել հոսպիտալից, ստանում է վերականգնողական բուժում»,- հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։
Հիշեցնենք, որ Նարեկ Պողոսյանը ծանր վիրավորում էր ստացել, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն վիրահատական միջամտությունից նա որոշ ժամանակ անց գիտակցության էր եկել։