Մահացավ 3 երեխաների աչքի առջև. գաղթի ճանապարհը Կարինեի համար փրկության ճամփա չդարձավ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստեփանակերտցի Կարինեն ամուսնու և 3 անչափահաս տղաների հետ սեպտեմբերի 27-ին բռնեց Հայաստան բերող փրկության միակ ճանապարհը։ Եղբոր կինը՝ Ռուզաննան, MediHub-ին պատմեց ընտանիքի ողբերգությունը. բարեսիրտ ու անչափ հոգատար Կարինեն մահացավ դժբախտ պատահարի հետևանքով։
«Կարինկայի մահով ես հասկացա, որ ճիշտ է այն պնդումը, որ Աստված լավերին է տանում իր մոտ։ Նա մեր ընտանիքում միայն հարս չէր, ինձ համար քույր էր, մեր հենարանն էր։ Սեպտեմբերի 28-ին Շուշիի շրջանի Հին շեն բնակավայրն անցած մեքենաները կանգնել էին խցանման մեջ։ Առավոտ շուտ ժամը 5։30-ի սահմաններում դուրս էր եկել մաքուր օդ շնչելու։ Իրենց մեքենայից մի քիչ վերև Կամազ մակնիշի ավտոմեքենա էր կանգնած, որի վարորդը ևս դրսում էր, ընտանիքը՝ մեքենայում։ Կամազն ինքն իրեն սկսվում է շարժվել, սպուսկի վրա, այդ ժամանակ Կարինեն փորձում է փրկվել, չի հասցնում, մնում է իրենց ու էդ մեծ մեքենայի արանքում», - պատմեց մեր զրուցակիցը:
Ցավով ավելացնում է, որ դրանից հետո երիտասարդ կինն ապրեց ընդամենը 4 րոպե, կյանքը փրկել այդպես էլ չհաջողվեց։
Ռուզաննան ու իր ամուսինը դեպքի վայրից 500 մետր են հեռու եղել, դարձյալ խցանման մեջ։ Երբ հեռվում տեսել են Կարինեի ամուսնու ավտոմեքենան, ուրախացել են, որ գտել են իրար, բայց երբ մոտեցել են, տեսել իրավիճակը, բոլորը քարացել են։
«Ախր շատ դժվար է առանց Կարինե։ Նրա մահը ծանր ենք տանում բոլորս։ Նկարագրելու չէ ամուսնու և երեխաների ապրումները։ Մենք լավ մարդ ենք կորցրել։ Ամբողջ բլոկադայի ընթացքում, ինչ ուներ խնայած, բոլորիս հավասար բաժանում էր։ Միշտ ասում էի՝ «Կարինկա, դու մեր ամբողջ բարեկամությունն իրար կապող շաղախն ես, մեր տան խաղաղության աղավնին»»,- Կարինեի մասին պատմում է Ռուզաննան, ավելացնում, որ դրական բոլոր հատկանիշներից առաջ՝ նա հրաշալի կին ու մայր էր։
Ավելին՝ այստեղ