Ամենահաշվետուն լինելու խոստումով՝ ամենափակն ու ամենագաղտնապահը․ «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաղտնիք չէ, որ ժողովրդավարությունն իրենց «հեղափոխության բրենդ» համարող, իսկ Հայաստանն իրենց կառավարման շրջանում «ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխող ուժի կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից զեկուցվում է առավելագույնը 10 տոկոսը՝ 3-4 հարց:
Սովորաբար դրանք այն հարցերն են, որոնք իրենց մեջ հանրությանը «բան ծախելու» տարրեր են պարունակում, և որոնց մասին կարելի է անվերջ խոսել (ինչն էլ հաճույքով բոլոր նիստերին անում է Փաշինյանը՝ մետր առ մետր թվարկելով ասֆալտապատման աշխատանքները, դրամ առ դրամ հիշելով սուբվենցիոն ծրագրերով ամեն մի պատի կամ ճանապարհի վերանորոգումը, լումա առ լումա հաշվելով թոշակառուներին վերադարձվող տասը տոկոսանոց «բոնուսները» անկանխիկ գնումներից, մարդ առ մարդ «ճանաչելով» ամեն մի ԱՁ-ում գրանցված աշխատողներին և այլ «աննախադեպություններ»)։
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի վարչապետության սկզբնական շրջանում դեռևս «իներցիայով» շարունակվում էր նախկինների «արատավոր» սովորույթը, երբ օրակարգում չզեկուցվող կամ գաղտնի էր լինում մաքսիմում 5-6 հարց, այսինքն՝ առավելագույնը 15 տոկոսը: Իշխանափոխությունից մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանն այս ոլորտում էլ «հեղափոխություն» արեց, ու պարզ ու թափանցիկ կառավարում իրականացնելու, ժողովրդին հաշվետու լինելու խոստումներով իշխանության եկած ուժը դարձավ ամենափակն ու ամենագաղտնապահը:
Ի դեպ, հետաքրքիր է, որ կառավարության պաշտոնական կայքում կառավարության նիստերի օրակարգերը պահպանված են միայն 2018 թվականից հետո ընկած ժամանակաշրջանի համար. դրանից առաջ ընդունված որոշումները կան, բայց նիստերի օրակարգերը բացակայում են...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում