Ջերմոցներ տեղահանված արցախցիների համար․ Մի դրամի ուժի նոյեմբեր ամսվա ծրագիրը
ОбществоԻդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հոկտեմբեր ամսվա ծրագիրը։ Նախորդ ամսվա ընթացքում Բանկի և Իդրամի հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցված «մի դրամներից» հավաքված ողջ գումարը՝ 3.580.216 դրամ, փոխանցվեց «Հայորդի» նախաձեռնությանը։
Արդեն պատմել ենք, որ դեռ հոկտեմբերի սկզբում, ցավալի իրադարձությունների արդյունքում, «Հայորդին» իր տանիքի տակ առավ մոտ 110 մարդու՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին և ապահովել առաջին անհրաժեշտության պայմաններով՝ փորձելով փոքր-ինչ մեղմել նրանց դրությունը։
«Մի դրամի ուժի» հաջորդ՝ նոյեմբեր ամսվա ծրագիրը ևս նվիրված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Նոյեմբեր ամսվա ընթացքում Իդրամի և Բանկի հարթակներով կատարված բոլոր վճարումներից կուտակված գումարը կփոխանցվի տեղահանված արցախցիների համար Սյունիքում ջերմոցների կառուցմանը։
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով, ավելի քան 100,000 արցախցի ստիպված է եղել լքել Արցախը։ Նրանցից ավելի քան 5,000-ը Սյունիքի մարզում գտել են իրենց նոր տունը։ Այս ծրագրի նպատակն է Սյունիքի մարզում բնակվող 50 ընտանիքի համար տնամերձ ջերմոցներ կառուցել և փոխել առնվազն հիսուն ընտանիքի կյանք։ Ծրագիրը ներկայացված է ՌեԱրմենիա հարթակում, որի հետ դեռ մեկ տարի առաջ Իդրամն ու IDBank-ը համագործակցության հուշագիր էին կնքել։
ՌեԱրմենիա հարթակի գործառնական տնօրեն Արտակ Գրիգորյանն ասում է․ «Բազմիցս ականատես ենք եղել, թե «Մի դրամի ուժը» ինչ ազդեցություն է թողնում՝ աջակցելով տարբեր ոլորտներում կարևոր ու բարի գործերին։ Այսօր բոլորիս ուշադրությունը արցախցի մեր հայրենակիցներին ինտեգրմանն ու իրենց կյանքը կայուն հիմքերի վրա դնելուն է ուղղված։ Ուրախ ենք, որ «Մի դրամի ուժն» այս ամիս աջակցելու է Սյունիքում արցախցիներին տնամերձ ջերմոցներով ապահովելու նախագծին։ Նախագիծը թույլ կտա գյուղական համայնքներում տեղավորված արցախցիներին ապահովել եկամտի կայուն աղբյուրով և որոշակիորեն ոտքի կանգնեցնել վերջին արհավիրքից հետո։ Համոզված եմ, որ այս համագործակցությունը կապացուցի համախմբված ու համակարգված գործելու արդյունավետությունը», - հավելում է Արտակ Գրիգորյանը։
Դուք ևս կարող եք միանալ այս նախաձեռնությանը՝ դառնալով բարի կամքի դեսպան։ Դրա համար անհրաժեշտ է պարզապես կատարել Ձեր բոլոր վճարումները Իդրամի և Բանկի հարթակներով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ