Գիտության և գործարարության փոխգործակցությունը Հայաստանի տնտեսության զարգացման գրավական
ОбществоԴեկտեմբերի 1-2-ը Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովը, որը համախմբելու է բազմաթիվ գիտանականների, հետազոտողների, տարբեր բնագավառների մասնագետների և գործարարների աշխարհի բոլոր անկյուններից: Համաժողովը նվիրված է լինելու բիզնեսի և գիտության փոխգործակցության զարգացմանն ու խթանմանը, ի նպաստ Հայաստանի տնտեսության շարունակական զարգացման գիտության առևտրայնացման հնարավորությունների բացահայտմանը:
Համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ: Նախարարի գնահատմամբ՝ «Գիտությունը սոսկ ուսումնասիրության առարկա չէ. այն առաջընթացի, նորարարության և լուսավորության գլխավոր գործոններից մեկն է, որը մարդկությանը հասցրել է մեծ բարձունքների: Գիտական հայտնագործությունների միջոցով մենք ավելի խորը ըմբռնում ենք ձեռք բերել տիեզերքի մասին, բացահայտել կյանքի առեղծվածները և մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք եղել են բեկումնային և հեղափոխել են մեր կյանքի բոլոր ոլորտները»:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ: