Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:45-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղում բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Արեգ Մելքոնյանի վարած Subaru մակնիշի, 31-ամյա Արման Ղուկասյանի վարած Nissan մակնիշի, և Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նարեկ Ռաֆայելյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Opel-ի ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 88-ամյա Ռոզա Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: