Իրկուտսկի մարզում վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, այդ թվում՝ 2 երեխա
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Չորս մարդ, որոնցից երկուսը երեխաներ են, վթարի զոհ են դարձել ՌԴ Իրկուտսկի մարզի Վիլյույ մայրուղու վրա. հայտնել են ՆԳՆ-ի տարածաշրջանային շտաբից։
Գերատեսչության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Ուստ-Կուտ շրջանի Յանտալ գյուղի մոտ։
«Միջադեպի հետևանքով վարորդը, մի կին և երկու մանկահասակ երեխաներ մահացել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Lada Samara-ի 36-ամյա վարորդը շրջադարձ կատարելիս կորցրել է կառավարումը, ավտոմեքենան սահել է Կուտա գետը և անցել ջրի տակ։
Ոստիկանությունը քննություն է իրականացնում:
Տեսանյութը՝ այստեղ