Գեղարքունիքի մարզում ծնվել է արցախցի հինգերորդ երեխան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևանի բժշկական կենտրոնում նոյեմբերի 2-ին լույս աշխարհ է եկել արցախցի հինգերորդ երեխան՝ 2,9 կգ քաշով, 50 սմ հասակով։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, աղջիկ երեխան, ում անվանակոչել են Վիկտորյա, ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ապաստանած Սերգեյ և Լիլիթ Սարգսյանների ընտանիքում։ Փոքրիկն այս ամուսնական զույգի առաջնեկն է։
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի առողջապահական հիմնարկներ են դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված 802 անձ՝ ամբուլատոր բուժօգնություն ստանալու համար: Մարզի բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժում են ստացել 43 անձ, այժմ ստացիոնար բուժման մեջ են գտնվում 6 անձ: