Նպատակները պլանավորելն ավելի կարևոր է, քան օդում կախված լուրերը մեկնաբանելը
ПолитикаԹեև փորձ է արվում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի շուրջ օղակը սեղմել, բայց դա ամենևին էլ չի խոչընդոտում Վանեցյանի կողմից հայտարարված ծրագրերն իրականացնելու համար: Նրա՝ քաղաքականություն մուտք գործելու ձեռնոցը նետված է, ինչը նշանակում է, որ ամեն ինչ գտնվում է կազմակերպչական հարթությունում, որի պտուղներն ավելի տեսանելի կդառնան համավարակով պայմանավորված արտակարգ դրության վերացումից հետո:
Բայց մինչ այդ, փորձ է արվում նրա անունը կապել տարբեր այցերի և գործընթացների հետ: Ու, չնայած իր անվան հետ կապվող հրապարակված շատ վարկածների, ԱԱԾ նախկին տնօրենը շարունակում է իր շուրջ համախմբել բոլոր շահագրգիռ անձնաց ու կուսակցություններին, քանի որ նպատակներն ու անելիքները պլանավորելն ավելի կարևոր են, քան օդում կախված լուրերը մեկնաբանելը:
Առավել ևս, որ երկրում արտախորհրդարանական ընդդիմություն ձևավորելու պահաջը գնալով աճում է, իսկ Վանեցյանը կարող է դառնալ ընդդիմության առաջնորդ: