Տեղի է ունեցել հանրային լսում «Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն» վերաբերյալ
ОбществоԾԱՆՈՒՑՈՒՄ
2023 թվականի նոյեմբերի 02-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի ունեցավ հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի վտանգավոր թափոնների գործածության գործունեություն (մշակում, վերամշակում, պահում և տեղադրում,)» նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ:
Ինչպես նաև կայացավ հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն (պոչատարի № 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարերի կառուցում)» նախատեսվող գործունեության վերաբերյալ: