Գերմանիան ձգտում է կայուն խաղաղության․ ԱԳ նախարարի՝ Երևան և Բաքու մեկնելուց առաջ դեսպանատունը մեկնաբանություն է տվել
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի՝ նոյեմբերի 3-4-ը Երևան և Բաքու այցերի կապակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցները դիմել են Բաքվում գերմանական դեսպանատանը՝ լրացուցիչ մանրամասներ իմանալու համար։
Սա Գերմանիայի արտգործնախարարի առաջին այցն է Հայաստան և Ադրբեջան, երկրորդը՝ Հարավային Կովկաս 2023 թվականի գարնանը Վրաստան կատարած այցից հետո։
«Գերմանիան ձգտում է կայուն խաղաղության, տարածաշրջանի քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացման ու Եվրոպական միության հետ սերտ հարաբերությունների: Նպատակը հանդիսանում է բանակցությունների միջոցով համապարփակ խաղաղ կարգավորումը, որ հայերը և ադրբեջանցիները կարողանան ապրել խաղաղության ու անվտանգության մեջ իրենց պետական սահմաններում։
Այդ նպատակով աջակցում ենք եռակողմ բանակցությունների արագ վերսկսմանը Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և աջակցում ենք ցանկացած հարաբերություն, որը նպաստում է Հարավային Կովկասի ժողովուրդների խաղաղությանը և կայունությանը»,- հայտնել է Գերմանիայի դեսպանատունը։
Նշվում է, որ Բերբոքը Բաքվում բանակցություններ է անցկացնելու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո տեղի է ունենալու մամուլի ասուլիս։