Բենզասղոցով ապօրինի հատել էր տարբեր տեսակի 14 ծառ
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նոյեմբերի 1-ի ժամը 18.30-ի սահմաններում Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան, որը բեռնված էր մոտ 5 խմ փայտանյութով: 62-ամյա ուղևորը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նա չի ներկայացրել փայտանյութի օրինականության համար համապատասխան փաստաթուղթ, հայտնել է, որ նախորդ օրը Եղեգնուտ գյուղի հարակից հանդամասից բենզասղոցով ապօրինի հատել է տարբեր տեսակի 14 ծառ:
Վարորդը և 62-ամյա ուղևորը հրավիրվել են ոստիկանության Գուգարքի բաժին, իսկ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: