Ադրբեջանը շեշտակի ավելացնում է ռազմական ծախսերը
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում հաջորդ տարի պաշտպանության և ազգային անվտանգության գծով ծախսերը կկազմեն 6 մլրդ 421 մլն մանաթ (ավելի քան 10 միլիարդ դոլար-խմբ․), ինչը կազմում է պետական բյուջեի ծախսերի 17,5%-ը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, գրում են տեղի ԶԼՄ-ները։
«Այս ցուցանիշը 366 միլիոն մանաթով կամ 6 տոկոսով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը։
Միջոցները կուղղվեն ադրբեջանական բանակի մարտունակության, Զինված ուժերի մարտական պատրաստվածության մակարդակի և պրոֆեսիոնալիզմի հետագա բարձրացմանը, սահմանների անձեռնմխելիության ապահովմանը, զինծառայողների սոցիալական ապահովության և ծառայության պայմանների բարելավմանը»,- ասել է նախարարը։