Մի սկսնակ, կիսահայտնի, անմեղսունակ արտիստ հարցազրույց է տալիս իր մասին. Մհեր Բաղդասարյանը՝ Ռաֆֆ Հարությունյանի մասին
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրեր առաջ դերասան, երգիչ Ռաֆֆ Հարությունյանը Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է իր և դերասանուհի Իրինա Այվազյանի հետ ունեցած հարաբերությունների մասին: Վերջերս դերասանուհի Իրինա Այվազյանը հրավիրված էր LIFEROOM-ի տաղավար և Ամալյա Հովհաննիսյանի հետ ունեցած զրույցի ժամանակ նշել էր, որ ինքը և Ռաֆֆ Հարությունյանը բաժանվել են, և իրենց բաժանման պատճառը եղել է այն, որ իր կողակիցը խնդրել է, որպեսզի արտաքինի հետ կապված որոշակի փոփոխությունների դիմի, ինչից դերասանուհին բավականին վիրավորված էր: Մեկնաբանելով դերասանուհու ասածը՝ Ռաֆֆ Հարությունանը նշել է.
«Հարաբերություններում կա փուլ, երբ մարդիկ պետք է փորձեն ճանաչել իրար, ու մեզ մոտ դա կոչվում է ընկերություն անել։ Երբ Իրինան հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ընկերություն ենք անում, դեռ նոր էր այդ ամենն ու ճանաչման փուլն էր մեզ մոտ։ Երբ ճանաչել ենք միմյանց, հասկացել ենք, որ երկուսս էլ լավն ենք, բայց ոչ իրար համար»:
«Ես դա իր համար եմ ասել, որ մի փոքր իրեն հետևի, ավելի ուշադիր լինի իր արտաքինին, եթե ես էլ այն չհավանեմ, հետո՝ մեկ ուրիշի հետ հարաբերություններ ունենալու ժամանակ, ավելի հեշտ կլինի»,- ասաց Ռաֆֆը և հավելեց, որ չի սիրում, երբ իր անձնական կյանքի մասին խոսում են:
Ռաֆֆ Հարությունյանի կարծիքը չեն կիսում ոչ միայն իր և Իրինա Այվազյանի երկրպագունները, այլ նաև մի շարք հայտնիներ: Ի պատասխան Ռաֆֆ Հարությունյանի տեսակետի՝ հաղորդավար Մհեր Բաղդասարյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել էր՝ ասելով, որ Իրինան բավականին գեղեցիկ աղջիկ է.
Ավելին՝ այստեղ