Արագածոտնի մարզում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վիրավորներից մեկը «Գնթունիք» սուպերմարկետի հաշվապահն է
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 63 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Աշխեն Հ.-ի վարած Lexus մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Ռազմիկ Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները ու Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Փառանձեմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիականության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի և դասակի հրամանատար Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ