Պարեկները ձերբակալել են իրենց կաշառք առաջարկած 50-ից ավելի անձանց
ПравоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանում միայն այս տարվա 9 ամիսներին 30-ից ավելի դեպք է գրանցվել, երբ պարեկային ծառայողները ձերբակալել են իրենց կաշառք առաջարկած անձանց և ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Պարեկային ծառայության գործարկումից հետո մենք արդեն ունենք 50-ից ավելի դեպք այս երկու տարվա ընթացքում (մոտ 20-ը 2022-ին էր և 30-ից ավելի՝ 2023-ի 9 ամիսների ընթացքում), երբ պարեկային ծառայողները ձերբակալում են այն անձին, որը փորձում է իրենց կաշառք տալ և ներկայացնում են Հակակոռուպցիոն կոմիտե, մենք էլ այդ անձանց դատի ենք տալիս»,-ասաց Խաչատրյանը:
Կոմիտեի նախագահը շեշտեց, որ կոռուպցիոն դեպքերի աճը պետք է ընկալվի որպես կոռուպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշ: