2022-ին գրանցված արտակարգ դեպքերից 1 158 մարդ զոհվել է, 109 729-ը՝ վիրավորվել. ԱՎԿ
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2022թ. հանրապետությունում գրանցվել է 14 262 արտակարգ դեպք, որից տուժել է 110 887 մարդ։ Գրանցված արտակարգ դեպքերից զոհվել է 1 158 մարդ և վիրավորվել՝ 109 729-ը. տեղեկացնում է ԱՎԿ-ն՝ վերջին ամփոփ տվյալները ներկայացնելով։
ԱՎԿ-ի տվյալներով՝ 11 682-ը տարհանվել են, 219-ը՝ փրկվել։
Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի թիվը, ըստ ԱՎԿ-ի, 104 157 է, տեխնածին արտակարգ դեպքերինը՝ 6 722, տարերային վտանգավոր երևույթներով պայմանավորված դեպքերի թիվը՝ 8-ը։
110 887 տուժածներից 56 577-ը կանայք են եղել։