Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նոյեմբերի 23-ին կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստումը. Կրեմլ
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել են նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները։
Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են նաև էներգետիկայի, տրանսպորտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների համագործակցության հարցեր։
«Հաստատվել է ռուս-բելառուսական ռազմավարական գործընկերության և դաշինքի խորացման նպատակով համատեղ սերտ աշխատանքը շարունակելու փոխադարձ հանձնառությունը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։