Իսրայելի թույլտվությամբ՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ կիրառում է Pegasus լրտեսական ծրագիր, որը փաստացի կիբերզենք է․ Մարտիրոսյան
ОбществоՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Pegasus լրտեսական ծրագիրը ոչ թե թիրախավորել են Apple-ի հեռախոսները, այլ ընկերությունն ուսումնասիրում է հեռախոսների ակտիվությունը և դրանց հիման վրա պարբերաբար ծանուցումներ է ուղարկում, որ կոնկրետ այս կամ այն մարդու հեռախոսը ենթարկվել է հարձակման պետությանը սպասարկող հակերային թիմի կողմից. ասուլիսում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Մեր ուսումնասիրության դեպքերի մեծ մասը ցույց է տալիս, դա իրականում Pegasus լրտեսական ծրագրի ներդրման փորձն է, որն իսրայելական մասնավոր ընկերության կողմից ստեղծված մասնավոր ընկերություն է, որը վաճառում են մի շարք երկրների պետական կառույցների։ Ներկայացնում են, թե իբր բարի նպատակներով են գաղտնալսումները՝ հանցագործներին բացահայտելու համար, բայց իրականությունը ցույց է տալիս, որ տարբեր բռնապետական ռեժիմներ ծրագիրն օգտագործում են քաղհասարակության դեմ»,-ասաց նա։
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ Pegasus լրտեսական ծրագրի ամենավառ օգտագործողներից մեկն Ադրբեջանն է, որը միայն իր երկրի ներսում ավելի քան 1000 թիրախի դեմ է օգտագործել, որոնք հանցագործներ չեն, այլ քաղաքական գործիչներ, քաղաքահասարկության ներկայացուցիչներ, լրագրողներ։
Ըստ նրա՝ ոչ միայն իրենց, այլ նաև միջազգային մեծ հետազոտական թիմի տվյալներով՝ ՀՀ-ի դեմ ևս Ադրբեջանը կիրառում է փաստացի կիբերզենք՝ Իսրայելի կառավարության թույլտվությամբ։ «Դա համարվում է ռազմական արտահանում և առանց թույլտվության չի վաճառվում երկրներին»,-ասաց նա։
Ի դեպ՝ մասնագետը նշեց, որ ամեն մի վարակում բավական մեծ փող արժե։ «Մեկ վարակման արժեքը 20 000-ից 60 000 դոլար է»,-ասաց նա։